19.11.2026

Բաղդասարյանն ընտրվել է ԱՊՀ ՄԽՎ իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱՊՀ մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովում ընտրվել է Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։


«Շնորհակալ եմ գործընկերներին ցուցաբերած վստահության համար։ Կարևորում եմ Հայաստանի Հանրապետության ակտիվ և բովանդակային մասնակցությունը միջխորհրդարանական համագործակցության հարթակումներում»,- գրել է նա։


 


 

Թեմայի այլ նորություններ