12.11.2026

.Հայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի ընթացքը

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Իրանի նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի համանախագահությամբ կայացել է հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստը։ Այս մասին «Region Monitor»-ի փոխանցմամբ, հայտնում է «Արմենպրեսը»։


Կողմերը քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար կապերի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը։


Մհեր Գրիգորյանն ընդգծել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը և բարձր գնահատել Իրանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։


Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։


 


 

Թեմայի այլ նորություններ