Թմրանյութի իրացում Թաիրովում. 59-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել է ափիոն և մարիխուանա
Տղամարդը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։
23.10.2026
COP17-ի շրջանակում շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) գլխավոր գործադիր տնօրեն Դիեգո Մեսա Պույայի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարարը:
«Քննարկել ենք Հայաստանի և հիմնադրամի համագործակցության ընդլայնման, կենսաբազմազանության պահպանությանն ուղղված ֆինանսական միջոցների մոբիլիզացման և ազգային առաջնահերթություններին համապատասխան ծրագրերի իրականացման հնարավորությունները։
Ընդգծել եմ, որ Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ապահովել կանխատեսելի, բավարար և հասանելի ֆինանսավորում՝ համաշխարհային հանձնառությունները վերածելով գործնական արդյունքների։
Անդրադարձել ենք նաև Երևանում կենսաբազմազանության մոնիթորինգի տեխնոլոգիական կենտրոնի ստեղծման նախաձեռնությանը՝ կարևորելով նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, տվյալների հավաքագրումն ու երկրների կարողությունների զարգացումը։
Շնորհակալություն եմ հայտնել հիմնադրամին՝ Հայաստանի հետ երկարամյա գործընկերության և COP17-ի նախագահության նախաձեռնություններին աջակցելու համար՝ վերահաստատելով համագործակցությունը համաժողովից հետո ևս շարունակելու մեր պատրաստակամությունը»,- ասվում է գրառման մեջ։
Տղամարդը կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է։
23.10.2026
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 9․00-ի սահմաններում, Երևանի Աճառյան փողոցի հասցեներից մեկի մոտ "Հյունդայի" մակնիշի ավտոբուս է կողաշրջվել։
23.10.2026
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:
23.10.2026