Արտերկրում արտադրական դժբախտ պատահար. ո՞վ է իրականացնելու քննությունը։
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշել է, որ օրինագիծն արժանացել է Կառավարության հավանությանը, կա Սահմանադրական դատարանի որոշում։
20.10.2026Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց, որոնք կարող են խաթարել հանրային վստահությունը ընտրական գործընթացի նկատմամբ և վնասել ժողովրդավարությանը։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետևում է ընտրական գործընթացներին և իր լիազորությունների շրջանակում մշտապես օպերատիվ արձագանքում է առաջացած խնդիրներին, համապատասխան ցուցումներ և պարզաբանումներ տրամադրում ընտրական հանձնաժողովներին, առերևույթ իրավախախտումների հատկանիշներ պարունակող դեպքերում նյութերն ուղարկում է իրավապահ մարմիններին։
Հարկ ենք համարում ընդգծել, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից աշխատանքային կարգով իրականացվող ոչ բոլոր գործողությունները և ձեռնարկվող միջոցառումներն են հրապարակայնացվում։ Որոշ դեպքերում դրանց հրապարակայնացումը կարող է վնասել ընտրական գործընթացի մասնակիցների իրավունքներին և օրինական շահերին։
Կոչ ենք անում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատվություն և հրապարակային հայտարարություններում հիմնվել ստուգված փաստերի վրա։
Ընտրական գործընթացի նկատմամբ վստահության պահպանումը բոլորիս պատասխանատվությունն է»,- ասվում է հայտարարությունում։
Աշխատանքի և բարեկեցության նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը նշել է, որ օրինագիծն արժանացել է Կառավարության հավանությանը, կա Սահմանադրական դատարանի որոշում։
20.10.2026Հանձնաժողովը կողմ է քվեարկել նշված պաշտոնում Սևակ Միքայելյանի թեկնածությունն Ազգային ժողովին առաջարկելու հարցին։
20.10.2026
Հանդիպմանը Էնրիկո եպիսկոպոսը Նորին Սրբությանը ներկայացրեց հյուրերին՝ նշելով, որ ուխտագնացության նպատակն է զորանալ քրիստոնեական հավատքի մեջ և եղբայրական սիրով զորացյալ ծառայել Ավետարանի քարոզչությանը։
20.10.2026