Արմեն Աշոտյանի տնային կալանքը չի փոխվի. փաստաբան
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռուբեն Մելիքյանը;
16.10.2026Պատերազմը ոչ միայն մարդկային կյանքեր է խլում և վնասում տնտեսական ենթակառուցվածքները, այլև լուրջ հետևանքներ է թողնում շրջակա միջավայրի վրա։ Այս մասին Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին միջոցառումը հյուրընկալելու համար՝ Փեզեշքիանն ընդգծել է, որ կենսաբազմազանության պահպանումն անմիջականորեն կապված է ջրային ռեսուրսների, պարենային անվտանգության և ապագա սերունդների բարեկեցության հետ։
Նրա խոսքով՝ պատերազմները ոչնչացնում են անտառները, խոնավ տարածքները, բերրի հողերն ու ջրային ռեսուրսները, խաթարում էկոհամակարգերը և շրջակա միջավայրն աղտոտում վտանգավոր քիմիական նյութերով։
«Պատերազմի բնապահպանական սպիները կարող են պահպանվել տասնամյակներ շարունակ՝ մարտական գործողությունների դադարեցումից հետո»,- նշել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ի հետ պատերազմը, էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացումը, հրդեհներն ու հողի և ջրի աղտոտումը լուրջ սպառնալիք են ստեղծել տարածաշրջանի էկոհամակարգերի համար։ Նա շեշտել է, որ բնապահպանական վնասը չի սահմանափակվում առանձին պետությունների սահմաններով։
Իրանի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի կառույցներին և միջազգային կազմակերպություններին մշակել բնապահպանական վնասի գնահատման, քայքայված էկոհամակարգերի վերականգնման և տուժած երկրներին ֆինանսական աջակցություն տրամադրելու արդյունավետ մեխանիզմներ։
Նա նաև ընդգծել է, որ Իրանը պատրաստ է իր գիտական և կրթական ներուժը կիսել այլ երկրների հետ՝ համոզմունք հայտնելով, որ բնապահպանական համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային խաղաղությանն ու կայուն զարգացմանը։
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռուբեն Մելիքյանը;
16.10.2026
Կարապետյանը նաև կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ հարցեր է բարձրացրել՝ ուշադրություն հրավիրելով միջոցառման կազմակերպման համար անցկացված մրցույթին։
16.10.2026
Արդյունքում՝ հայտնաբերվել և առգրավվել են 10 բջջային հեռախոս, 1 Wi-Fi սարք և բջջային հեռախոսի պարագաներ։
16.10.2026