Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան` մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:
16.10.2026
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանազատման ընթացքում անկլավ-էքսկլավների հարցին անդրադառնան ավելի շուտ՝ չսպասելով մինչև սահմանազատումը հասնի այդ հատվածներին։
«Ազատության» հարցին՝ արդյոք պահպանվելու է սահմանազատումը հյուսիսից հարավ իրականացնելու սկզբունքը, նախարարն այսօր պատասխանել է. «Ընդհանուր առմամբ այդ սկզբունքը չի խախտվում, բայց կա ըմբռնում, որ առանձին հատվածներ գուցե արագացնելու անհրաժեշտություն լինի։ Հիմա, երբ կա անկլավների մասին պատկերացում, չեմ բացառում, որ այդ հարցն էլ գա առաջ»։
Միրզոյանը նաև հնարավոր է համարել, որ մոտ ապագայում փոխկապակցվեն Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները։
Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ անկլավների հարցը հնարավոր է լուծել հավասար մակերեսով տարածքների փոխանակմամբ։ Նրա ներկայացրած խաղաղության պատկերացմամբ՝ Հայաստանի տարածքը պետք է կազմի 29 հազար 743 քառակուսի կիլոմետր, տարածաշրջանի բոլոր ճանապարհները պետք է բացվեն, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց նկատմամբ տարածքային կամ այլ պահանջներ չպետք է ունենան։
Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան` մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:
16.10.2026
Առաջնորդներին դիմավորում է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
16.10.2026ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել։
16.10.2026