COP17–ի նախապատրաստական աշխատանքներն ավարտական փուլում են
Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ COP17-ի բարձր մակարդակով անցկացումը։
13.10.2026
Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլի հետ։
ՀՀ ԱԳՄԱ նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստան–Գերմանիա ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացման ընթացքը՝ կարևորելով դրանում արձանագրված ոլորտներում կոնկրետ ծրագրերի միջոցով արդյունքին միտված համագործակցությունը:
Նախարարներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերություններին: Գոհունակությամբ ընդգծվել է դեպի Գերմանիա հայկական արտադրության ապրանքների արտահանման դրական դինամիկան, որի առավել ակտիվացմանը կարող են նպաստել ԵՄ կողմից ընդունված ինքնավար առևտրային միջոցները: Այս համատեքստում Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացում Գերմանիայի շարունակական աջակցությունը:
Արարատ Միրզոյանը և Յոհան Վադեֆուլի մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում փոխկապակցվածության և համագործակցության խթանմանն ուղղված աշխատանքների ընթացքը: Անդրադարձ է կատարվել ենթակառուցվածքների ցանցի զարգացմանը և էներգետիկ դիմակայունության բարձրացմանը միտված կոնկրետ քայլերին:
Վարչապետը կարևորել է միջգերատեսչական արդյունավետ համագործակցությամբ COP17-ի բարձր մակարդակով անցկացումը։
13.10.2026
Գարիկ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ՝ ծառայության գծով։
13.10.2026
Նախնական տվյալներով՝ զինծառայողը վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով։
13.10.2026