Ռուբեն Ռուբինյանն ընդունել է մեր երկրում Հնդկաստանի դեսպանին
Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների՝ տարբեր ոլորտներում արձանագրված զարգացումը։
13.10.2026
Երևանի ավագանու նիստում ընդունվեց Հրազդանի կիրճին «պահպանվող լանդշաֆտ» կատեգորիայի տեղական նշանակության բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհելու մասին նախագիծը։
Երևանի ավագանու նիստում համապատասխան նախագիծը զեկուցել է բնապահպանության վարչության պետ Սիրարփի Հայկազյանը։«Հրազդանի կիրճ «պահպանվող լանդշաֆտ»-ը պետք է ունենա կառավարման ծրագիր։ Այս ծրագիրը մշակելու համար տևական ժամանակ է պահանջվելու։ Ասիական զարգացման բանկի կողմից հայտարարված մրցույթի շրջանակում ընտրվել է կազմակերպություն, որը կմշակի կառավարման ծրագիրը։ Մինչև այս ծրագրի մշակումը կիրականացվեն հատուկ գործողություններ, որոնք միտված կլինեն կիրճի ընթացիկ վիճակի պահպանմանը, բնապահպանական առումով մատչելի հանգստի հնարավորությունների զարգացմանը, ինչը թույլ կտա այցելուներին հաղորդակցվել բնության հետ՝ նվազագույնի հասցնելով կենսաբազմազանության և էկոհամակարգային գործընթացների վրա ազդեցությունը»,- ասել է Սիրարփի Հայկազյանը:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը իր հերթին նշեց, որ հատուկ պահպանվող բնության տարածքի կարգավիճակի ստացումը նշանակում է, որ կիրճում այլևս շենքեր չպետք է կառուցվեն, և դա տեղի է ունենում Շինարարների փողոցում ընթացող գործընթացներին զուգահեռ։
«Սա նույն բանն է։ Հրազդանի կիրճում, Շինարարների փողոցում և Երևանի այլ տարածքներում տեղի է ունեցել նույն բանը։ Ինքնակամ շինությունների պաշտպանները մեզ մեղադրում են, թե մենք խնդիրներ ունենք կոնկրետ անձանց հետ։ Բայց մենք որևէ մեկի հետ խնդիր չունենք, մենք գաղափարական տարաձայնություններ ունենք նրանց հետ, ովքեր Հրազդանի կիրճը վերածել են ռեստորանային համալիրի։ Մեր խնդիրն է Հրազդանի կիրճը վերածել հանգստի գոտու, այլ ոչ թե օլիգարխների հավաքատեղիի»,— նշեց նա։
Կողմերը բարձր են գնահատել վերջին տարիներին Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների՝ տարբեր ոլորտներում արձանագրված զարգացումը։
13.10.2026
Բողոքի գործողություններն ունեցել են ոչ պետական մակարդակում նկատելի լրատվական լուսաբանում Թուրքիայից և նաև պետական՝ Իրանից։
13.10.2026
ԱԽ քարտուղարը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ կարեւորել կազմակերպության հետ ակտիվ համագործակցությունն ու երկխոսությունը:
13.10.2026