13.10.2026

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց

Դատարանն այսօր` հոկտեմբերի 13-ին, բավարարեց դատախազներին միջնորդությունը և որոշեց ևս երեք ամսվով երկարաձգել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը:


Ղուկասյանի փաստաբանները մինչդեռ միջնորդել էին վարչական վերհասկողություն սահմանել իրենց պաշտպանյալի նկատմամբ:


Անցած տարի մարտին Գյումրիի քաղաքապետ ընտրված Ղուկասյանը մեղադրվում է խոշոր չափով կաշառք ստանալու համար: Ըստ իրավապահների՝ պաշտոնը ստանձնելուց մի քանի ամիս անց նա 4 միլիոն դրամ է պահանջել գյումրեցի գործարար Սևակ Գոմցյանից արդեն կառուցված անօրինական շինությունն օրինականացնելու համար:


Ղուկասյանը մեղադրվում է նաև պաշտոնական դիրքի չարաշահման ու փողերի լվացման համար: Այս գործն առնչվում է նրա պաշտոնավարման նախորդ շրջանին՝ 2000-ականներին: Գյումրիի քաղաքապետն անցնում է նաև ապօրինի գույքի բռնագանձման վարույթով:

Թեմայի այլ նորություններ