Հայաստանում վարորդական քննությունների նոր հարցերն ուժի մեջ կմտնեն 30 օրից
Դրանք հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։
02.10.2026
Հայաստանում 2026 թվականի հունվար-հուլիսին ծնվել է 17 հազար 96 երեխա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 17 հազար 523-ի փոխարեն։ Ծնունդների թիվը նվազել է 427-ով կամ 2.4%-ով։
Տվյալները հրապարակել է Հայաստանի վիճակագրական կոմիտեն։
Հաշվետու 7 ամիսներին Հայաստանում գրանցվել է նաև մեռելածնության 203 դեպք։ Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 14.7%-ով։
Միաժամանակ, 2026 թվականի հունվար-հուլիսին Հայաստանում մահացել է 14 հազար 484 մարդ՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի 15 հազար 143-ի փոխարեն։ Մահացության ցուցանիշը նվազել է 4.4%-ով։
Այսպիսով, հաշվետու ժամանակահատվածում ծնվածների թիվը մահացածների թվից գերազանցել է 2 հազար 612-ով։ Բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 118%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 115.7%-ի դիմաց։
Մահվան հիմնական պատճառների շարքում 2026 թվականի հունվար-հուլիսին առաջին տեղում են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները՝ 7 հազար 372 դեպքով կամ մահերի 50.9%-ով։ Երկրորդ տեղում նորագոյացություններն են՝ 3 հազար 209 դեպք կամ 22.2%։
Դրանք հասանելի են հայերեն, ռուսերեն, անգլերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։
02.10.2026
Կողմերն անդրադարձել են նաև ընկերության՝ Գյումրիում, Վանաձորում և Իջևանում գործունեությանը:
02.10.2026
Դեղորայքը շքեղություն չէ։ Անհրաժեշտ դեղամիջոցների հասանելիությունն առաջին հերթին սոցիալական և առողջապահական խնդիր է։
02.10.2026