2.10.2026

Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել

Հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը Շիրակի, Լոռու, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, ինչպես նաև Գեղարքունիքի առանձին հատվածներում սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում։


Ըստ Հիդրոմետ ծառայության՝ նշված հատվածներում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C, իսկ հողի մակերևույթին՝ −3…−4°C։


Ցրտահարության վտանգի պայմաններում Հիդրոմետը հորդորում է իրականացնել բերքահավաք։

Թեմայի այլ նորություններ