Կեղծիքը վաղ թե ուշ ի հայտ է գալիս. Տոնոյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին
Կեղծիքը որքան էլ փորձեն թաքցնել, վաղ թե ուշ ի հայտ է գալիս։
28.09.2026
Եղանակային տեսանկյունից աշունը Հայաստան կգա եկող շաբաթվանից։ Այս մասին Facebook–ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Ինչպես և կանխատեսվել էր, սեպտեմբերի 23-ին և 24-ին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում Հանրապետության ողջ տարածքում գրանցվել է բավականին բարձր ջերմային ֆոն։
Սեպտեմբերի 23-ին և 24-ին մի շատ շրջաններում ցերեկը գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական առավելագույն արժեքները։
Սեպտեմբերում 24-ի դրությամբ օրական միջին ջերմաստիճանը Հանրապետության ողջ տարածքում կլիմական նորմայից բարձր է 5-7 աստիճանով, որը համարվում է անոմալ տաք։
Սակայն սեպտեմբերի 25-ից սկսած այդ արևադարձային տակ օդի ալիքը աստիճանաբար նահանջում է դեպի հարավ, դուրս է գալիս մեր Հանրապետության տարածքից և սեպտեմբերի 25-ին ցերեկային ժամերին արդեն Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 2-4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, որտեղ առկա է նաև ամպամածություն, այն կնվազի 5-7 աստիճանով։
Ջերմաստիճանի հաջորդ նվազումը կդիտվի սեպտեմբերի 28-ից 29-ը ընկած ժամանակահատվածում, Հանրապետության ողջ տարածքում այդ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։
Սեպտեմբերի 25-ին և 26-ին ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ հնարավոր են միայն Գեղարքունիքի և Վայոց Զորի առանձին հատվածներում։ Սեպտեմբերի 27-ին երկրի ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, իսկ ահա սեպտեմբերի 28-ի հետկեսօրյա ժամերին, հատկապես երեկոյան ժամերին, Հայաստան Արևմուտքից կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն, ինչի հետևանքով սեպտեմբերի 28-ին երեկոյան ժամերին, սեպտեմբերի 29-ից 30-ին ժամանակ առ ժամանակ շրջաններում մեծ մասում, այդ թվում նաև Երևանում կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ:
Կեղծիքը որքան էլ փորձեն թաքցնել, վաղ թե ուշ ի հայտ է գալիս։
28.09.2026
Հոկտեմբերի 23-ին, ժամը 20:00-ին, Գաֆեսճէան արվեստի կենտրոնը կդառնա յուրահատուկ հանդիպման վայր։
28.09.2026
Հայկական տոնածիսական մշակութային ժառանգությունն ավելի մասշտաբային փոխանցելը անհրաժեշտություն է
28.09.2026