23.09.2026

Կանադայի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Սեպտեմբերի 22-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջուլի Քրոուլիին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:


Նախարարի տեղակալը շնորհավորել է դեսպան Քրոուլիին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ, վստահություն հայտնելով, որ նորանշանակ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա երկու երկրների միջև առկա արդյունավետ փոխգործակցության շարունակական ընդլայնման գործում:


Զրուցակիցները քննարկել են այս տարվա հուլիսին Օտտավայում կայացած քաղաքական խորհրդակցությունների արդյունքներով նախանշված համագործակցության ուղղություններով ընթացող աշխատանքները, վերահաստատել երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ակտիվացման կարևորությունը:


Անդրադարձ է կատարվել նաև միջազգային զարգացումներին:


 


 

Թեմայի այլ նորություններ