23.09.2026

Վարչապետը մասնակցել է Դոնալդ Թրամփի անունից կազմակերպված ընդունելությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունից՝ ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների կազմակերպված ընդունելությանը:


Հիշեցնենք՝ վարչապետը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կլինի Ամերիկայի Միացյալ Նահանգներում:


Հանրապետության վարչապետը Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի աշխատանքներին, ելույթ կունենա ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում:


Այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի և արտերկրի այլ գործընկերների հետ:


 


 

Թեմայի այլ նորություններ