Փաշինյանն ուզում է Տիգրանաշենը ճանաչել «ապօրինի գույք»
Կարապետյանի խոսքով՝ իրենք նաև հողերը հետ բերելու ծրագիր են ունեցել, որը նախատեսում էր հարցը լուծել առանց պատերազմի։
11.09.2026
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրանաշենի վերաբերյալ հայտարարությունները որակել է որպես պատերազմի սպառնալիքի ներքո Ադրբեջանի պահանջներին զիջելու քաղաքականություն։
Ֆեյսբուքյան տեսաուղերձում նա նշել է, որ Փաշինյանի տրամաբանությամբ Բաքվի պահանջներին չհամաձայնելը ներկայացվում է որպես պատերազմի վտանգ ստեղծող քայլ։
Կարապետյանի խոսքով՝ նույն մոտեցումը դրսևորվում է նաև Սահմանադրության, Անկախության հռչակագրի և Տիգրանաշենի հարցերում։
«Սահմանադրություն փոխեք, թե չէ պատերազմ կլինի, Անկախության հռչակագիրը հանեք, թե չէ պատերազմ կլինի, Տիգրանաշենը տվեք, թե չէ պատերազմ կլինի։ Մինչև ո՞ւր», - ասել է նա։
Պատգամավորի համոզմամբ՝ Տիգրանաշենի հարցում Հայաստանը պետք է ոչ թե միակողմանի զիջումների գնա, այլ բանակցությունների միջոցով հասնի նրան, որ բնակավայրը մնա Հայաստանի տարածքում։
Նա ընդգծել է նաև Տիգրանաշենով անցնող ճանապարհի ռազմավարական նշանակությունը՝ հիշեցնելով, որ այն Հայաստանի արտաքին առևտրի կարևոր երթուղիներից է, որով տարեկան շուրջ 2 մլն տոննա բեռ է տեղափոխվում։
«Ամեն անգամ չի կարելի ասել՝ սա չանեք՝ պատերազմ կլինի, նա չանեք՝ պատերազմ կլինի։ Այդպես դիվանագիտություն չեն վարում», - եզրափակել է Կարապետյանը։
Կարապետյանի խոսքով՝ իրենք նաև հողերը հետ բերելու ծրագիր են ունեցել, որը նախատեսում էր հարցը լուծել առանց պատերազմի։
11.09.2026
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև աշխարհաքաղաքական զարգացումներին։
11.09.2026Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը։
11.09.2026