9.09.2026

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Իտալիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։


ՀՀ ԱԺ-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Իտալիա երկկողմ հարաբերություններին՝ փաստելով, որ դրանք ներկայում գտնվում են բարձր մակարդակի վրա։


Քննարկվել են հարաբերությունների հետագա զարգացման, ինչպես նաև միջխորհրդարանական կապերի ակտիվացման վերաբերյալ այլ հարցեր։


 


 


 

Թեմայի այլ նորություններ