Ռուբինյանը և Դըկոտինյիին քննարկել են համագործակցությունը խորացնելու հնարավորությունները
Կողմերը գոհունակությամբ են ընդգծել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։
01.09.2026
Այսօրվանից՝ սեպտեմբերի 1-ից, վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են նոր կարգով․ գործող միասնական հարցաշարի հարցերը խմբավորվել են երկու խմբի՝ A, B, C և D, T կարգերի համար։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից:
A, B կամ C կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են A, B, C խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ B կարգի մարդատար ավտոմեքենա վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։
D կամ T կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ստանալու համար դիմորդները պատասխանում են D, T խմբի ընդհանուր հարցաշարի հարցերին։ Օրինակ՝ D կարգի ավտոբուս վարելու իրավունք ստանալու համար կիրառվում է այս խմբի հարցաշարը։
Բարելավվել է նաև հարցերին կից պատկերների որակը։
Տեղեկացնում ենք նաև, որ քննական հարցաշարերում նոր հարցեր չեն ավելացվել․ կարգավորմամբ փոխվել է միայն դրանց խմբավորումը։ Նոր հարցեր ավելանալու դեպքում դրանք կհրապարակվեն և քննական թեստերում կներառվեն հրապարակումից 30 օր հետո։
Փոփոխության նպատակն է առավել նպատակային գնահատել համապատասխան խմբի տրանսպորտային միջոցներն անվտանգ և օրինական վարելու համար անհրաժեշտ գիտելիքները։
Կողմերը գոհունակությամբ են ընդգծել Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները։
01.09.2026
Պատասխանող Ստեփան Արտակի Ասատրյանից հօգուտ հայցվոր Գևորգ Արտաշեսի Աջապահյանի որպես զրպարտության համար փոխհատուցում բռնագանձել 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ։
01.09.2026
Պահանջվում է բռնագանձել. 193 անշարժ գույք, 29 իրավաբանական անձում մասնակցություն, , 14 շարժական գույք, շուրջ 1 միլիարդ 451 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր, շուրջ 147 հազար ԱՄՆ դոլար ավանդ, շուրջ 23 միլիոն 81 հազար ԱՄՆ դոլարի, 409 միլիոն 806 հազար ՀՀ դրամի և 9750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք, շուրջ 17 միլիարդ 761,5 միլիոն դրամ:
01.09.2026