Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը
Ծրագրին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 24:
25.08.2026
Որևէ բռնապետnւթյուն հավերժ չէ, և ապoրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև: Այս մասին գրել է «Հայաստան» դաշինքը.
«ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրականացվող ապօրինի գործողությունները լեգիտիմությունը կորցրած, սեփական իշխանությունը բացառապես ապօրինություններով պահող վարչախմբի հերթական ցինիկ դրսևորումներն են:
Սա իրավական գործընթաց չէ. սա պետական ապարատի բացահայտ ծառայեցումն է մեկ անձի քաղաքական վախերին ու վրեժխնդրությանը: Խորհրդարանական ամբիոնից հնչող սպառնալիքներին անմիջապես հաջորդող ուժային արշավները փաստում են մեկ բան՝ իշխող վարչախումբը, ընդունելով արտաքին բոլոր պարտադրանքները, որդեգրել է ընդդիմությանը մեկուսացնելու դիմադրության բոլոր հնարավոր օջախները ոչնչացնելու քաղաքականություն։
Սեփական ընտրազանգվածի համար էժանագին տեսարաններ բեմադրելով՝ գործող իշխանությունը փորձում է նաև խորացնել հասարակության մեջ առկա վախի մթնոլորտը:
«Հայաստան» դաշինքը հայտարարում է՝
Շանտաժի, ապօրինի վարույթների և շինծու հետապնդումների լեզվով մեզ հետ խոսելն ապարդյուն է:
Ո՛չ Նախագահ Քոչարյանին, ո՛չ նրա ընտանիքին և ո՛չ էլ մեր քաղաքական թիմին հնարավոր չէ ընկճել կամ պարտադրել հաշտվել ստեղծված իրավիճակի հետ:
Մենք շարունակելու ենք մեր պայքարը և գործադրելու ենք բոլոր ջանքերը՝ Հայաստանին պարտադրվող նոր զիջումները դիմագրավելու համար։
Որևէ բռնապետություն հավերժ չէ, և ապօրինությունների հեղինակներն ու կատարողները կանգնելու են պատասխանատվության առջև»,- ասված է հայտարարության մեջ:
Ծրագրին կողմ քվեարկեց 63 պատգամավոր, դեմ՝ 24:
25.08.2026
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Լևոն Բադիրյան ավազանի անունով:
25.08.2026
Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելու դատարան:
25.08.2026