Երևանում ձերբակալվել է տարեց կանանց թիրախավորած սերիական կողոպտիչը
Ստացվեց հավաստի տեղեկություն, որ բացահայտ հափշտակությունները կատարել է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։
18.08.2026
ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 18-ին ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։
ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին երկու երկրների միջխորհրդարանական կապերի զարգացման հարցում ցուցաբերած նշանակալի ավանդի համար և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում:
Դեսպանն իր հերթին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամական ու ընդհանուր արժեքների վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր։
Միջխորհրդարանական համագործակցության խորացման համատեքստում կարևորվել է բարեկամական խմբերի միջև կապերի սերտացումը։
Ստացվեց հավաստի տեղեկություն, որ բացահայտ հափշտակությունները կատարել է Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ։
18.08.2026
Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել:
18.08.2026
Ծառայության կազմակերպման հարցերի վերաբերյալ:
18.08.2026