Հայաստանը շարունակում է մնալ սիրված ուղղություն ռուս զբոսաշրջիկների շրջանում
2026 թվականի I կիսամյակում Հայաստանը այցելել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 23,3%-ով ավելի շատ ռուսաստանցի։
12.08.2026
Օգոստոսի 5-ին հերթական համակարգչային հափշտակության դեպքն է տեղի ունեցել «Ամիօ» բանկի հաճախորդի նկատմամբ, հաղորդում է Shamshyan.com—ը։
Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզային վարչություն է դիմել Շիրակի մարզի 55-ամյա մի տղամարդ և հայտնել, որ հուլիսի 7-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, 2 տարբեր հեռախոսահամարներից զանգահարել են իրեն, ապա ներկայացել որպես «Թիմ Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից ու հայտնել են, որ կապերը բարելավելու նպատակով անհրաժեշտ է իր բջջային հեռախոսում կատարել կարգավորումներ։
Արդեն քրեական ոստիկաններին տղամարդը հայտնել է, որ դրանից հետո իրեն ակնհայտ հանգամանքներում «Ամիօ» բանկ ՓԲԸ-ից իր անունով ձևակերպվել է խոշոր չափի գումարի վարկ, որն այնուհետև փոխանցվել է իրեն անծանոթ այլ հաշվեհամարների։ Իսկ այդ մասին ինքը տեղեկացել է օգոստոսի 2-ին, երբ իր բջջային հեռախոսին հաղորդագրություն է ստացել։
Դեպքի փաստով Շիրակի մարզային քրեական ոստիկանությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն։
2026 թվականի I կիսամյակում Հայաստանը այցելել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 23,3%-ով ավելի շատ ռուսաստանցի։
12.08.2026
Եվրոպական համակարգից մենք պետք է վերցնենք լավագույն ինստիտուցիոնալ լուծումները և դրանք ներդնենք Հայաստանում, այլ ոչ թե ամեն ինչ սահմանափակենք միայն քաղաքական հռետորաբանությամբ։
12.08.2026
ողմերը կարևորել են նաև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման և նոր ուղղություններով փոխգործակցության հնարավորությունների ընդլայնման անհրաժեշտությունը։
12.08.2026