Բրյուսելում ընթանում է Բաքվում պահվող հայ գերիների հարցով համաժողովը
Ներկա է նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին:
14.07.2026
Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է իր կյանքի համար ադրբեջանական բանտում։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է «Հայ որբերի օգնության» ընկերության ղեկավար, փաստաբան Լուսիանա Մինասյանը։
Փաստաբանը հայտնել է, որ 56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է։«Այն գրեթե կրկնակի գերազանցում է նորման և ուղեկցվում է ուժեղ բորբոքմամբ»,- գրել է նա։
«Սրտի ծանր վնաս. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն։ Կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և բարձր արյան ճնշում՝ այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- հավելել է փաստաբանը և կցել միջազգային կառույցների պաշտոնական էջեր։
Ներկա է նաև Արցախի ԱԺ նախկին նախագահ, Բաքվում պատանդառված Դավիթ Իշխանյանի որդին:
14.07.2026
Որպես մահվան նախնական պատճառ է նշվում գլխուղեղի բորբոքային պրոցեսը։
14.07.2026