4.07.2026

Սահմանադրական դատարանը մերժեց

Անակնկալ չեղավ. քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանը մերժեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին քաղաքական կուսակցությունների հայցը։


ՍԴ վճռի համաձայն՝ ԿԸՀ 259 Ա որոշումը «թողնվում է ուժի մեջ», այն վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։


Հիշեցնենք, հունիսի 7-ի ընտրություններից հետո քաղաքական 7 ուժ՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Նոր ուժ» կուսակցությունները դիմել էին ՍԴ՝ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ 

Թեմայի այլ նորություններ