Հայաստանը կզարգացնի կանաչ ջրածնի արտադրությունը. հաստատվել է պիլոտային ծրագիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել մեկնարկել առաջին պիլոտային ծրագիրը:
29.06.2026
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով Սահմանադրական դատարանի նիստում լարվել է իրավիճակը: Ընդդիմության շահերը ներկայացնող փաստաբան Արամ Օրբելյանը դատավոր Սեդա Սաֆարյանին մեղադրել է քաղաքական կողմնակալության մեջ՝ Ռուսաստանի հնարավոր միջամտության վերաբերյալ նրա հնչեցրած հարցադրումների պատճառով:
Հունիսի 29-ին ՍԴ նիստի ժամանակ տեղի ունեցած բանավեճի առիթը դատավորի այն հարցադրումն էր, թե արդյոք Ռուսաստանը գործել է ի նպաստ ընդդիմադիր ուժերի` հիշատակելով ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների կոշտ հայտարարությունները:
Ինչպես պարզաբանել է իրավապաշտպանը, օտարերկրյա պետությունների՝ Ռուսաստանի, Չինաստանի կամ Իրանի գործողությունների ընդհանուր ազդեցության մասին հարցը միանգամայն ընդունելի կլիներ պարզաբանման համար: Մինչդեռ որոշակի ուժերի անընդհատ թիրախավորումը և քաղաքական թեզերի շրջանառումն ուղղակիորեն կասկածի տակ են դնում ՍԴ դատավորի անաչառությունը:
Օրբելյանն ընդգծել է, որ նման անձնական շահագրգռվածությունը կարող է անմիջականորեն խաթարել վերջնական որոշման օբյեկտիվությունը և ազդել գործի ելքի վրա։ Անդրադառնալով ընտրական գործընթացներին արտաքին միջամտության թեմային՝ փաստաբանը հիշեցրել է ընդդիմության ներկայացրած դիմում-բողոքի հիմնական դրույթները։
«Դրանցում հստակ արձանագրված է, որ օտարերկրյա միջամտությունը ոչ թե տեսական է եղել, այլ գործնական՝ իրականացված պետությունների և միջազգային կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի մակարդակով», - ասել է Օրբելյանը` հավելելով, որ արևմտյան այդ աջակցությունը եղել է խիստ հասցեական և անվանական՝ ուղղված ոչ թե վերացական «եվրոպական ապագային», այլ կոնկրետ քաղաքական գործիչների:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել մեկնարկել առաջին պիլոտային ծրագիրը:
29.06.2026
Հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով Սահմանադրական դատարանում ընթացող նիստում նոր մանրամասներ են ի հայտ եկել:
29.06.2026
Երևանի քաղաքապետարանի հունիսի 29-ի նիստում հայտնի է դարձել, որ խոսքը նույն ընկերությանը պատկանող երկու հարակից հողակտորների մասին է:
29.06.2026