ՔԿ-ն մեղադրանք է առաջադրել Իշխան Սաղաթելյանին
ՀՀ Քննչական կոմիտեն երկու հոդվածով մեղադրանք է առաջադրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, որի բնակարանում այսօր առավոտյան խուզարկություն էր իրականացվել։
23.06.2026
Սոֆիայի սրտում՝ Պեյո Յավորով թաղամասում, ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ պաշտոնապես կկոչվի «Հայաստան ճեմուղի»։
Բուլղարիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ որոշումն ընդունվել է Սոֆիայի քաղաքային խորհրդի կողմից միաձայն՝ 33 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։
«Այս միաձայն աջակցությունը բարեկամության և փոխադարձ հարգանքի կարևոր դրսևորում է, որն արտացոլում է հայ և բուլղար ժողովուրդների միջև ձևավորված դարավոր կապերն ու ամուր բարեկամությունը։ Մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Սոֆիայի քաղաքային խորհրդին և Սրեդեց շրջանի վարչակազմին՝ նվիրվածության և հետևողական ջանքերի համար, որոնց շնորհիվ կյանքի կոչվեց այս նախաձեռնությունը՝ դառնալով հայ-բուլղարական պատմական բարեկամության մնայուն խորհրդանիշ, ինչպես նաև Բուլղարիայում հայկական ներկայության և հայ համայնքի ներդրման արժևորման արտահայտություն։
Շուտով առիթ կունենանք միասին նշելու այս կարևոր իրադարձությունը։ Պաշտոնական բացման մասին ձեզ կտեղեկացնենք լրացուցիչ»,-հայտնում են դեսպանությունից։
ՀՀ Քննչական կոմիտեն երկու հոդվածով մեղադրանք է առաջադրել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին, որի բնակարանում այսօր առավոտյան խուզարկություն էր իրականացվել։
23.06.2026
Ռուսաստանից կմատակարարվի վեց վագոն պարարտանյութ:
23.06.2026
Պարբերականի տեղեկություններով՝ պատվիրակության կազմում կլինի նաև ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։
23.06.2026