Սահմանադրական դատարանը որոշում կընդունի դիմումի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո
Սահմանադրական դատարանը Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ երկրորդ փուլ նշանակելու վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը կքննի և որոշում կընդունի դիմումի ընդունման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ սահմանադրական դատարանը։
«2026 թվականի հունիսի 19-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան, որով վիճարկվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը:Սահմանադրական դատարանը դիմումը մուտքագրվելուց հետո երկօրյա ժամկետում աշխատակարգային նիստում որոշում է դիմումի ընդունելիության հարցը:
Դիմումը վարույթ ընդունվելու դեպքում նշանակվում է զեկուցող դատավոր, որը գործը նախապատրաստում է դատաքննության: Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների վերաբերյալ վեճերով դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանը պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո»։
Հիշեցնենք, «Ուժեղ Հայաստան» դաշինքը հունիսի 19-ին հայտնել է, որ Հայաստանում հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով դիմում է մուտքագրել Սահմանադրական դատարան։ «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս հայտնել են, որ այսօր դիմում կներկանացնեն Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները։
ԱԳՆ-ում ընդունել են ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավար, դեսպան Կոսմին Ջորջ Դինեսկուին:
19.06.2026