Երևանում դանակահարված 27-ամյա երիտասարդը մահացել է
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
07.06.2026
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտարարում է, որ ընտրական հաշվարկի ընթացքում որոշ լրատվամիջոցների կողմից հնարավոր կեղծ տեղեկությունների տարածման դեպքում կձեռնարկվեն դատական քայլեր։
Ընկերության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ հատկապես այն հրապարակումները, որոնք վերաբերում են ընտրատեղամասերում ենթադրյալ հոսանքազրկումներին, կդիտարկվեն որպես կանխամտածված ապատեղեկատվություն։
«Այժմ մեր մասնագետները համացանցում իրականացնում են տվյալների հավաքագրում և համադրում իրական փաստերի ու պատկերի հետ։ Հավաքագրված և փաստաթղթավորված տվյալների հիման վրա հայց կներկայացվի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և դրանք կներկայացվեն նաև ՀԾԿՀ-ին»,- նշել է Պետրոսյանը։
Ընկերությունից հայտնում են, որ նման դեպքերում նախատեսվում են դատական գործընթացներ՝ զրպարտանքի և կազմակերպության բարի համբավին վնաս հասցնելու հիմքով։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։
07.06.2026
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 1725 զանգ։
07.06.2026
Մասնավորապես, Երևանում մասնակցությունը կազմել է 58,46% (496 643 մարդ)։
07.06.2026