7.06.2026

«Հայաստան»-ն ահազանգում է խախտումների և աջակիցների ձերբակալման մասին

Ընտրությունների օրն ուղեկցվում է քաղաքացիների ընտրական իրավունքի զանգվածային խոչընդոտումներով և օրենսդրության կոպտագույն խախտումներով։ Նման հայտարարությամբ հունիսի 7-ին ասուլիսի ժամանակ հանդես եկել ընդդիմադիր «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները՝ գործող իշխանությունների քայլերը որակելով որպես «տեղեկատվական տեռոր» և վարչական ռեսուրսի անթաքույց չարաշահում։


Դաշինքի ներկայացուցչի խոսքով՝ իրավապահները քաղաքացիներին բերման են ենթարկում առանց հիմնավորումների և հստակ մեղադրանքների։ Որպես ապօրինությունների ակնառու օրինակ նշվել է Դեբետավան համայնքը, որտեղ, ըստ ընդդիմության, կենտրոնացված են ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ խմբերը։


Հայտարարության համաձայն՝ ուժայինները թիրախավորում և բերման են ենթարկում «Հայաստան» դաշինքի աջակիցներին ու քարոզիչներին՝ հսկողություն սահմանելով անգամ քվեարկության գնացող անձանց նկատմամբ. արդեն իսկ երկու հոգի բերման է ենթարկվել։ Բացի այդ, բարձրաձայնվել են բաց և ուղղորդված քվեարկության բազմաթիվ դեպքեր, ինչպես նաև անձնագրային բաժինների և դատարանների կողմից ստեղծված արհեստական բյուրոկրատական արգելքներ, որոնք զրկում են հաշվառում չունեցող անձանց (այդ թվում՝ արցախցիներին) քվեարկելու իրավունքից։


Արձանագրված խախտումների վերաբերյալ դաշինքն արդեն իսկ դիմել է դատախազություն և ԿԸՀ։

Թեմայի այլ նորություններ