7.06.2026

ՀՀ դատարաններն ընտրացուցակների վերաբերյալ ավելի քան 20 դիմում են ստացել

ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը տվյալներ է հրապարակել, համաձայն որոնց՝ ժամը 14:00-ի դրությամբ ընդհանուր իրավասության դատարանները ստացել են ընտրողների ցուցակներում քաղաքացիների տվյալները վերականգնելու վերաբերյալ ընդհանուր առմամբ 21 դիմում:


Ըստ մարզերի պատկերը հետևյալն է. Շիրակում ներկայացվել է 6 հայց, Արմավիրում, Կոտայքում և Գեղարքունիքում՝ 2-ական, իսկ Լոռիում և Արագածոտնում՝ 1-ական դիմում: Դիմումների ամենամեծ քանակը գրանցվել է Երևանում, որտեղ դատարան է ներկայացվել 7 դիմում:

Թեմայի այլ նորություններ