6.06.2026

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ ՄՎ դիտորդական առաքելության պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը` Ղազախստանի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Ժակիպ Ասանովի գլխավորությամբ:


ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին` մաղթելով հաջող դիտորդական գործունեություն մեր երկրի համար կարեւոր առաջիկա խորհրդարանական ընտրություններում:


Զրուցակիցները քննարկել են նաեւ նախընտրական քարոզարշավին եւ ընտրական գործընթացներին առնչվող այլ հարցեր:

Թեմայի այլ նորություններ