Հանրությանը պետք է համախմբել, ոչ թե խորացնել հակասությունները. Ծառուկյան
Այսօր էլ մեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի։
19.05.2026
«Արդար քվեարկություն» դիտորդական առաքելությունը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արձանագրել է 71 խախտում։ Այս մասին մայիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է առաքելության ղեկավար Սոնյա Համբարձումյանը։
Նրա խոսքով՝ «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված դիտորդական առաքելությունը հայտնաբերել է պաշտոնական դիրքի չարաշահման, ինչպես նաև նախընտրական նպատակներով վարչական և պետական ռեսուրսների օգտագործման 16 դեպք։
Եվս 12 խախտում, ինչպես նշել է Համբարձումյանը, կապված է ատելության դրսևորումների, նվաստացման և քաղաքական անհանդուրժողականության հետ։ Բացի այդ, գրանցվել է ընտրական գործընթացներում երեխաների և անչափահասների ներգրավման 7 դեպք։
Առաքելության ղեկավարն ընդգծել է, որ թվարկված բոլոր խախտումները հայտնաբերվել են ընդամենը վերջին 7-8 օրվա ընթացքում։
Այսօր էլ մեր ժողովրդի արժանապատվությունն ու ազգային ինքնասիրությունը պետք է վերականգնենք՝ հանուն անվտանգ և բարգավաճ Հայաստանի։
19.05.2026
Միրզոյանն ասաց, որ սա մի ձևաչափ է։
19.05.2026
Մենք շատ լավ հասկանում ենք և Ռուսաստանից չէ, որ մեզ պետք է ասեն, որ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունն ու ԵՄ-ին անդամակցությունն անհամատեղելի են։
19.05.2026