Էկոնոմիկայի նախարար որեւէ խնդիր «Ջերմուկի» հետ կապված «չի տեսնում»
Որակի հետ կապված որեւէ հարց չկա։
01.05.2026
Wildberries մարկետփլեյսը դադարեցրել է հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց անհատ ձեռնարկատեր Շուշան Մկրտչյանը։
Ավելի վաղ Մկրտչյանը սոցցանցերում գրել էր խնդրի մասին` նշելով, որ Հայաստանից վաճառքները դադարեցվել են առանց որևէ պատճառաբանության, մի քանի ժամում։ Խնդրի պատճառով բազմաթիվ վաճառողներ հայտնվել են անորոշ իրավիճակում։
«Wildberries մարկետփլեյսը երեկ առավոտվանից սկսել էր քիչ-քիչ փակել հայ վաճառողների ապրանքները։ Այս մասին վաճառողները սկսեցին գրել տելեգրամյան խմբում, որտեղ 2500 ձեռնարկատեր կա։ Երեկ երեկոյան արդեն բոլոր հայկական ԱՁ ու ՍՊԸ ունեցողների ապրանքները փակվեցին Wildberries-ում»,- ասաց Մկրտչյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Նա ընդգծեց, որ ստացվում է՝ հայկական բիզնեսի համար փակվեց արտահանման կարևոր մարկետփլեյս , և վաճառքների ծավալները խիստ կկրճատվեն։
«Հատկապես փոքր բիզնեսների համար մարկետփլեյսը ոչ միայն վաճառքի միջոց էր, այլ նաև արդյունավետ գործիք՝ կանխիկ հոսքեր ձևավորելու և բրենդի ճանաչելիությունը ԵԱՏՄ երկրներում բարձրացնելու համար։ Այս իրավիճակում առավել քան երբևէ կարևոր է, որ պետությունը կանգնի փոքր բիզնեսի կողքին։ Ի վերջո, հենց փոքր բիզնեսներն են ձևավորում ապագայի մեծ բիզնեսները»,-ասաց Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ իրենք հույս ունեն, որ խնդրի մասին պետական մակարդակով պարզաբանում կտրվի։
Նշենք, որ ոչ Wildberries, ոչ ՀՀ պատկան մարմինները դեռ պաշտոնական որևէ մեկնաբանություն չեն տվել և չեն հաստատել խնդրի առկայությունը։
Հիշեցնենք՝ Հայաստանյան առևտրային ընկերությունները 2025 թվականին Wildberries մարկետփլեյսում 122%-ով ավելացրել են վաճառքի ծավալները։
Հայաստանից վաճառողների թիվը Wildberries մարկետփլեյսում տարվա ընթացքում աճել է 106%-ով։
ՀԳ. Նյութն արդեն պատրաստ էր, երբ Շուշան Մկրտչյանը սոցցանցում հայտնեց, որ հայաստանյան առևտրային ընկերությունների վաճառքները դադարեցրել է նաև OZON–ը։
Որակի հետ կապված որեւէ հարց չկա։
01.05.2026
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։
01.05.2026
Մայիսի 3-ին՝ Սուրբ Խաչի երևման տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում:
01.05.2026