Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի ընտրություններից հետո. Փաշինյան
Փաշինյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը հետաձգվի մինչև առաջիկա ընտրությունների ավարտը:
18.04.2026
Հայաստանի կառավարությունն օպտիմալացնում է Զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հավելավճարների հաշվարկման ու տրամադրման մեխանիզմը։ Այս նպատակով 2026 թվականի ընթացքում պաշտպանական գերատեսչության բյուջեն կավելանա շուրջ 3,5 միլիարդ դրամով։
Ապրիլի 18-ի կառավարության նիստում ընդունված որոշմամբ կվերանայվեն 2020 թվականի ռազմական գործողություններից հետո ձևավորված նոր շփման գծում ծառայություն իրականացնողների հավելավճարների գործակիցները։ Բացի այդ, կմիավորվեն հատուկջոկատայինների համար նախատեսված երկու տարբեր հավելումները։
Նախկինում դրանց հաշվարկման պայմաններն ու չափերը տարբերվում էին, ինչը բարդացնում էր վարչարարությունը։ Գործադիրի այս քայլով էապես կհեշտացվի ֆինանսական միջոցների հաշվառման, փաստաթղթավորման և հատկացման ողջ գործընթացը։
Որոշման հիմնավորման համաձայն՝ պետության որդեգրած քաղաքականությունը միտված է զինվորականների սոցիալական երաշխիքների ընդլայնմանը, որտեղ դրամական ապահովությունը դիտարկվում է որպես ծառայողական պարտականությունների բարեխիղճ կատարման հիմնական խթան։ Ակնկալվում է, որ նոր համակարգը կբարձրացնի ծառայության գրավչությունը հատկապես հատուկ նշանակության, հատուկ գործողությունների և հետախուզական ստորաբաժանումներում։
Փաստաթղթով նախատեսված հաշվարկային տեղեկանքներն ունեն գաղտնիության դրոշմագիր և ենթակա չեն հրապարակման։
Փաշինյանը չի բացառում, որ նոր Սահմանադրության նախագծի հրապարակումը հետաձգվի մինչև առաջիկա ընտրությունների ավարտը:
18.04.2026
Շենգենյան վիզաներ ստանալու բազմամսյա հերթերը պայմանավորված են դեպի Եվրամիության երկրներ ուղևորահոսքի աննախադեպ աճով. 2017 թվականի համեմատ 2025-ին այն ավելացել է շուրջ 580 տոկոսով։
18.04.2026
Ապրիլի 18-ի կառավարության նիստում գործադիրի ղեկավարն ընդգծել է շուկայի ճշգրիտ մշտադիտարկման անհրաժեշտությունը։
18.04.2026