9.04.2026

Հայաստանը չի պլանավորում կրճատել մեզ հետ համագործակցությունը․ ԱՊՀ գլխավոր քարտուղար

Հայաստանը չի ծրագրում կրճատել համագործակցությունը Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) հետ կամ դուրս գալ դրանից։ Այս մասին «Իզվեստիա»-ին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը:


«Ո՛չ, [Հայաստանի և ԱՊՀ համագործակցության] կրճատում չի նախատեսվում։ Շատ ուղղություններով [Երևանը շահագրգռված է ԱՊՀ-ի հետ շփումներով]՝ տնտեսական, քաղաքական և, իհարկե, հումանիտար ոլորտներում։ Ռազմաքաղաքական ոլորտում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հետ կապված, նրանք ունեն որոշակի կասկածներ և բարդություններ։ Մնացած հարցերում, ինչ վերաբերում է ԱՊՀ-ին, խնդիրներ չկան», - նշել է նա։

Թեմայի այլ նորություններ