Անհնարն էլ հնարավոր է, երբ բոլորը մի բռունցք են. մարզային հանդիպումները շարունակվում են
Նոր Խարբերդ, Արևաբույր, Նորամարգ և Ռանչպար գյուղերում հանդիպումները իսկապես սպասված էին։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Ջերմ ընդունելություն, անկեղծ խոսակցություն և իրական խնդիրների բարձրաձայնում։
Մարդիկ խոսում էին իրենց առօրյա դժվարությունների, առաջարկների և սպասելիքների մասին։
Լսեցինք իրար, քննարկեցինք և փորձեցինք միասին հասկանալ՝ ինչն է հնարավոր փոխել և ինչպես։
Ինձ համար նման հանդիպումները ամենակարևորն են․ այստեղ տեսնում եմ իրական պատկերը, լսում մարդկանց ձայնը և փորձում առաջարկել գործնական լուծումներ, ոչ թե պարզապես խոսքեր։
Վստահ եմ՝ չլուծվող խնդիրներ չկան, եթե կա կամք, ճիշտ մոտեցում և միասնականություն։
Այս օրերին մեր հայրենակիցներից հաճախ եմ լսում ժողովրդական հայտնի խոսքը, որի հետ լիովին համամիտ եմ․ անհնարն էլ դառնում է հնարավոր, երբ բոլորը մի բռունցք են»,-գրել է նա։
Գագիկ Ծառուկյանն ու "Մայր Հայաստան"-ի անդամները քննարկել են խորհրդարանական ընտրությունները
Հանդիպում է ունեցել "Մայր Հայաստան" կուսակցության անդամների հետ
03.04.2026
Արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորումներն անթույլատրելի են
Նման երևույթները ոչ միայն խախտում են մարդու հիմնարար իրավունքներն ու արժանապատվությունը, այլև հակասում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
03.04.2026