3.04.2026

Հայաստանում Երկրաբանի օրը նշվել է «Լեռների որդի» խորագրով

«Մենդիա Ռեսուրսիս» ընկերության և Հայաստանի Երկրաբանների միության նախաձեռնությամբ Հայաստանում տոնվել է Երկրաբանի մասնագիտական օրը՝ «Լեռների որդի» խորագրով։

Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների ղեկավարներ, դեսպանատների ներկայացուցիչներ, գիտնականներ, գործընկեր կազմակերպությունների պատասխանատուներ և ոլորտի մասնագետներ։

Հիմնական նպատակը ոլորտում առկա խնդիրների բացահայտումն էր և դրանց լուծման ուղիների քննարկումը՝ պետական և մասնավոր հատվածների միջև արդյունավետ երկխոսության միջոցով։ Նման համագործակցությունը, ինչպես նշվեց, կնպաստի փոխշահավետ և կայուն որոշումների կայացմանը։

Միջոցառման ընթացքում ստորագրվել են մի քանի համագործակցության հուշագրեր։ Մասնավորապես՝ Հայաստանի Երկրաբանների միության և Բնապահպանության ու ընդերքի տեսչական մարմնի միջև, Հայաստանի Երկրաբանների միության և «Մենդիա Ռեսուրսիս» ՍՊԸ-ի միջև, ինչպես նաև «Մենդիա Ռեսուրսիս»-ի և կանադական «Հայասա Մետալս» ընկերության միջև։

Տոնակատարության ավարտին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Ասատուր Վարդանյանը պարգևատրել է ոլորտում երկար տարիների փորձ և էական ներդրում ունեցող երկրաբաններին։

Թեմայի այլ նորություններ