3.04.2026

Ռուբեն Ռուբինյանն ու Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:


Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը:


Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:

Թեմայի այլ նորություններ