Քննարկվել են Սահմանադրության ընդունման, փոփոխության և հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները
Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկություններն ու մասնագիտական գնահատականները:
01.04.2026
2026 թվականի ապրիլի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է նորանշանակ քննիչներին:
Հանդիպմանը ներկա են եղել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետը և Երևան քաղաքի քննչական վարչության պետը:
Քննչական կոմիտեի նախագահը կարևորել է նորանշանակ քննիչների հետ արդեն իսկ ավանդույթ դարձած հանդիպումները՝ ընդգծելով, որ այդ ձևաչափը քննիչների համար լավ հնարավորություն է՝ ծանոթանալու ղեկավար անձնակազմի հետ:
Արթուր Պողոսյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է Քննչական կոմիտեի անձնակազմի համար սահմանված չափորոշիչներին՝ շեշտելով, որ քննիչների աշխատանքը միշտ տեսանելի է՝ սկսած կարգապահությունից մինչև քրեական վարույթների քննության որակ:
Կարևորելով քաղաքացիների բողոքների նկատմամբ հետևողականությունը՝ Արթուր Պողոսյանը նորանշանակ քննիչներին հորդորել է քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից, համբերատար՝ անկախ վերջիններիս կողմից բարձրացված հարցերի բովանդակությունից:
Քննարկման ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումները, առաջարկություններն ու մասնագիտական գնահատականները:
01.04.2026
Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
01.04.2026
Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորեց առաջիկա COP17-ին նախորդող առաջնորդների գագաթնաժողովի դերը՝ որպես բարձր մակարդակով քաղաքական հանձնառության ամրապնդման հարթակ։
01.04.2026