1.04.2026

Կալանավորված 18-ամյա Դավիթի մոր վիճակը դատարանի բակում վատացավ

Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։


Որդու մասին կալանավորման լուրն իմանալուց հետո Դավիթի մոր՝ տիկին Գայանեի առողջական վիճակը վատացավ։


Շտապօգնության մեքենան մոտեցավ դատարանի բակ՝ բուժօգնություն ցույց տալու, սակայն տիկին Գայանեն հրաժարվեց բուժօգնությունից։


Հիշեցնենք՝ նախօրերին եղբայրներից Միքայել Մինասյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։


Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արմեն Մելքոնյանն ասաց, թե կալանքի վերաբերյալ դատարանի հիմնավորումները դեռ չեն ստացել։


«Գտնում են, որ 12-րդ դասարանի աշակերտը պետք է կալանքի տակ գտնվի, բայց առանձնապես ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող մի շարք անձինք կարող են վարչական հսկողության տակ գտնվել։ Ոչ մի բան հաշվի չառավ դատավորը»,-ասաց փաստաբանը՝ նշելով, թե անպայման բողոքարկելու են որոշումը։

Թեմայի այլ նորություններ