1.03.2026

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է Անվտանգության խորհրդի հերթական նիստը։


Նիստին, Անվտանգության խորհրդի անդամներից բացի, մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։


Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարեփոխումների ընթացքին, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդման միջոցառումներին, ինչպես նաև առցանց հարթակներում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, երեխաների պաշտպանությանն առնչվող հարցերին: