Կառավարությունը հաստատել է՝ ռուս սահմանապահները հեռացվել են «Ախուրիկ» անցակետից
Այնտեղ ծառայություն են իրականացնում ԱԱԾ հայ սահմանապահները։
26.02.2026
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ օտարերկրացի 29-ամյա մի տղամարդ «Տելեգրամ» հավելվածի միջոցով ապօրինի ձեռք բերում և իրացնում է թմրամիջոցներ։
Քրեական ոստիկանները փետրվարի 20-ին իրացրին տեղեկությունը։ Ժամը 11․55-ին Երևանի Թամանցիների փողոցին հարակից տարածքում նրանք ձերբակալեցին տղամարդուն և տեղափոխեցին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց սև ժապավենով 23 փաթեթ՝ ընդհանուր ավելի քան 56 գրամ քաշով։ Ըստ տղամարդու՝ փաթեթներում մեթամֆետամին էր, որը ձեռք էր բերել «Տելեգրամ» հավելվածի միջոցով՝ տարբեր վայրերում տեղադրելով իրացնելու նպատակով։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված քննչական գործողության արդյունքում տարբեր թաքստոցներում հայտնաբերվեց օտարերկրացու տեղադրած ևս 33 փաթեթ։ Հայտանբերվածի ընդհանուր քաշն ավելի քան 87 գրամ էր։
Տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Այնտեղ ծառայություն են իրականացնում ԱԱԾ հայ սահմանապահները։
26.02.2026
Վարչապետները հանդես կգան հայտարարություններով լրատվամիջոցների համար։
26.02.2026
Լիակատար միասնության մասին խոսելը, թերևս, վաղաժամ է, բայց համախմբվածության աստիճանը զգալիորեն բարձր է, քան նախկինում։
26.02.2026