Պապիկյանը և Լարիջանին քննարկել են Հայաստանի և Իրանի անվտանգային իրավիճակը
Փետրվարի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ։
«Հանդիպման ընթացքում քննարկել ենք տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Իրան երկկողմ համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր։
Կարևորել եմ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։
Անդրադարձել ենք նաև Հայաստանի և Իրանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրին»,- սոցցանցի իր էջում գրել է նախարարը:
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։
25.02.2026
«Զվարթնոց» օդանավակայանը ճանաչվել է «ASQ Customer Experience Awards»-ի մրցանակակիր
վարթնոց միջազգային օդանավակայանը հաղթողների խմբում է տարեկան 5–15 միլիոն ուղևոր սպասարկող օդանավակայանների անվանակարգում, որտեղ ընդհանուր առմամբ գնահատվել են 39 օդանավակայաններ Եվրոպայից։
25.02.2026