Երևանում մեկնարկում է Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովը
Առաջնորդներին դիմավորում է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
16.10.2026
ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը այցելել է Երևան քաղաքի փրկարարական վարչություն՝ ծանոթանալու ծառայության կազմակերպման ընթացքին, անձնակազմի պատրաստվածությանն ու օպերատիվ արձագանքման կարողություններին։
ՓԾ տնօրենը, տնօրենի տեղակալների ուղեկցությամբ, շրջել է վարչության տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, նաև այցելել է թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատ։
Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Գևորգ Գալստյանը Ծառայության տնօրենին է ներկայացրել ստորաբաժանման տեխնիկական միջոցները, ինչպես նաև ծառայության ընթացքում հանդիպող խնդիրները։
Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական 4 ջոկատ վերազինվել է մեքենաներով։
Արամ Ղազարյանը ծանոթացել է մեքենաների տեխնիկական բնութագրերին և հնարավորություններին՝ ընդգծելով, որ ժամանակակից ավտոմեքենաների շահագործումը կնպաստի Ծառայության օպերատիվ կարողությունների ու արձագանքման արդյունավետության բարձրացմանը։
Արամ Ղազարյանը դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները՝ անդրադարձել է նաև Փրկարար ծառայության վերափոխման հայեցակարգային մոտեցումներին, կարևորել անձնակազմի մասնագիտական կարողությունների շարունակական զարգացումն ու վերապատրաստման գործընթացները։
Առաջնորդներին դիմավորում է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։
16.10.2026ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն է տարածել։
16.10.2026Փեզեշքիանը ժամանել է Հայաստան` մասնակցելու ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովին՝ COP17-ին:
16.10.2026