«Մայր Աթոռը երբեք չի տեղափոխվի». Հովնան Սրբազանը պատասխանել է իշխանություններին
Նա իշխանություններին մեղադրել է սեփական կենսակերպը ուրիշներին վերագրելու և կեղծ հիմքերով եկեղեցու դեմ արշավ իրականացնելու մեջ։
16.02.2026
Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է զգալի ֆինանսական աջակցություն տրամադրել ժամկետային զինծառայությունն ավարտած յուրաքանչյուր քաղաքացու՝ առանց պետական բյուջեի վրա բեռ ավելացնելու։
Ըստ պատգամավորի ծրագրի՝ պետք է ստեղծվի զինվորների հատուկ ֆոնդ, որտեղ կուտակված գումարները տարվա վերջում հավասարաչափ կբաշխվեն զորացրվողների միջև՝ կազմելով 1,5-ից մինչև 3 միլիոն դրամ, ինչը երիտասարդների համար կարող է ծառայել որպես մեկնարկային կապիտալ կրթության կամ սեփական գործի համար։
Ֆոնդի գոյացման հիմնական աղբյուրը, ըստ Սարգսյանի, պետք է լինեն զինվորական ծառայությունից խուսափած կամ քաղաքացիության հետ կապված գործընթացներում վճարումներ կատարող անձանց միջոցները։
Պատգամավորը նշել է, որ 27 տարին լրացած և ծառայությունից խուսափած քաղաքացիների՝ 15 միլիոն դրամ վճարելու և քրեական պատասխանատվությունից ազատվելու մասին գործող օրենքն արդեն ապահովել է ավելի քան 2 միլիարդ դրամի մուտքեր, որոնք, նոր քաղաքացիների վճարումների հետ միասին, պետք է ուղղվեն բացառապես զինվորներին։
Նախաձեռնությունը նախատեսում է նաև նոր կարգավորումներ 18-27 տարեկան անձանց համար։ Մասնավորապես, առաջարկվում է սահմանել 15 միլիոն դրամ վճար քաղաքացիությունից հրաժարվելու համար՝ կանխելու մինչև 18 տարեկան տղաների արտահոսքը իրավական դաշտից, ինչպես նաև հնարավորություն տալ հետախուզման մեջ գտնվող երիտասարդներին վճարովի հիմունքներով և կրճատված ժամկետով ծառայելու միջոցով վերադառնալ հայրենիք։
Սարգսյանի համոզմամբ՝ որքան շատ լինեն վճարողներն ու վերադարձողները, այնքան ավելի մեծ գումար կստանան պարտադիր ծառայությունն իրականացնող զինվորները։
Նա իշխանություններին մեղադրել է սեփական կենսակերպը ուրիշներին վերագրելու և կեղծ հիմքերով եկեղեցու դեմ արշավ իրականացնելու մեջ։
16.02.2026
Արտահանման ծավալները ևս դրական դինամիկա են ունեցել՝ 2025-ին կազմելով 715,5 միլիարդ դրամ (1,88 միլիարդ դոլար), մինչդեռ 2024-ին այդ ցուցանիշը կազմում էր մոտ 702 միլիարդ դրամ (1,85 միլիարդ դոլար)։
16.02.2026
ՀԾԿՀ-ն ամփոփել է տարին. միլիարդավոր ներդրումներ և անփոփոխ սակագներ 2026-ի համար
16.02.2026