«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է
«Հանրապետություն» կուսակցությունը կողմնորոշված է վարչապետի թեկնածուի ընտրության հարցում:
27.01.2026
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք վկայակոչում ենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակը։ Քանի որ նախկինում չունեինք մեկ միասնական օր՝ նվիրված բոլոր ժամանակների ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և այլ անձանց հիշատակը հարգելուն, այդ նպատակով մենք որոշեցինք հունվարի 27-ը սահմանել Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր։ Այսօր հնարավորություն ունենք միասնաբար խոնարհվելու բոլոր ժամանակների մեր զոհերի հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին մեր երկրի՝ Հայաստանի Հանրապետության հետագա գոյությունն ու զարգացումը։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել։ Ապրել ու շարունակել կառուցել այն պետությունը, որի գոյության երազանքն իրենց հետ տարան մեր զոհված քույրերն ու եղբայրները։
Հավերժ փառք ու խոնարհում բոլոր զոհվածների հիշատակին:
Կեցցե՛ անկախ, ազատ ու ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան
«Հանրապետություն» կուսակցությունը կողմնորոշված է վարչապետի թեկնածուի ընտրության հարցում:
27.01.2026
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»
27.01.2026
Զոհվածների ծնողները վաղ առավոտից պանթեոնում են՝ թույլ չտալու, որ Փաշինյանն իրենց որդիների շիրիմներին չայցելի, չպղծի։
27.01.2026