Քյարամյանը հերքում է, թե իր վերաբերյալ բարեվարքության ստուգման գործընթաց է իրականացվում
ՔԿ նախկին նախագահը նշեց, որ իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն է հիմնել։
09.01.2026
Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինի փայլաթիթեղի, այլումինի փայլաթիթեղի հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի, տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ադրբեջանական ընկերություններ էլ կան, որ հետաքրքրություն են հայտնել կոնկրետ ապրանքեր ներմուծելու։ Ադրբեջանական կողմը կոնկրետ ապրանքերի ցանկ է ներկայացրել, որը իրենց հետաքրքրում է, մենք ուղարկել ենք քանակը, որը կարող ենք արտահանել։ Մեր ցանկի մեջ կան նաև վարդ, ջերմոցային արտադրանքեր՝ լոլիկ, պղպեղ։ Մոտավոր գինն ենք առաջարկել»,- ասել է Գևորգ Պապոյանը։
Էկոնոմիկայի նախարարը առաջին արտահանման ժամկետներ դեռ չի նշել։ Ըստ նրա՝ դա կլինի այն ժամանակահատվածում, երբ հայկական և ադրբեջանական ընկերությունները համաձայնության գան։
Հիշեցնենք, որ այսօր Պապոյանը հայտնել էր, որ 2025թ. Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 6580 տոննա հացահատիկ, որից 1000 տոննան ղազախական և 5580 տոննան՝ ռուսական, ինչպես նաև 1210 տոննա ադրբեջանական բենզին:
«2026թ. հունվարի 8-ի դրությամբ Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան է մտել 8485 տոննա ռուսական հացահատիկ և 4103 տոննա ճանապարհին է, ինչպես նաև ճանապարհին է 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզել»,-գրել է նա:
ՔԿ նախկին նախագահը նշեց, որ իրավաբանական և հաշվապահական ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություն է հիմնել։
09.01.2026
Հայոց Հայրապետի գահակալության 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում։
09.01.2026
Կարեն Շաքարայնը հունվարի 6–ին միացել էր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած ուխտերթին։
09.01.2026