Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16.12.2025
2026 թվականի սկզբից Հայաստանի կենսաթոշակառուներն ու նպաստառուները հնարավորություն կստանան զգալիորեն ավելացնել իրենց ամսական եկամուտը, քանի որ պետությունը որոշել է բարձրացնել անկանխիկ գործարքների դիմաց տրամադրվող հետվճարի չափը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխանցմամբ՝ հունվարի 1-ից գործող 12% հետվճարի փոխարեն կտրամադրվի մինչև 20%։ Այս փոփոխության արդյունքում քաղաքացիները կկարողանան իրենց կենսաթոշակը կամ նպաստը փաստացի ավելացնել մինչև 10,000 դրամով՝ նախկին 6,000-ի փոխարեն:
Ծրագիրն արդեն իսկ լայն տարածում ունի. նոյեմբերի տվյալներով դրանից օգտվում է ավելի քան 366 հազար քաղաքացի, իսկ մեկնարկից ի վեր շահառուներին որպես հետվճար վերադարձվել է մոտ 30 մլրդ դրամ:
Հարկ է նշել, որ պետությունը շարունակում է սոցիալական վճարների թվայնացման քաղաքականությունը, և 2026 թվականի ապրիլի 1-ից բոլոր պետական նպաստները, ներառյալ կենսաթոշակներն ու երեխայի ծննդյան նպաստները, կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով։
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
16.12.2025
Ուղիղ եթերի ձևաչափով նախարարը տարածվող լուրերը գնահատել է որպես հասարակության մեջ վախ և տագնապ սերմանելուն ուղղված «հիբրիդային գրոհների» բաղադրիչ։
15.12.2025
Մեղադրյալին վերագրվում է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված արարքը:
15.12.2025