Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր. Իվետա Տոնոյան
Տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի երիտասարդական մրցույթի մրցանակաբաշխությունը։
13.12.2025
Վերջերս մամուլով և տարբեր անձանց կողմից դիտավորյալ շրջանառվում է անհիմն այն պնդումը, թե Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չունի կանոնադրություն։
Հայոց Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդվել է եկեղեցական ժողովների ընդունած կանոններով և Հայրապետական կոնդակներով։ Դեռևս Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության օրոք Հայոց Եկեղեցին ձեռնամուխ է եղել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Սահմանադրության ստեղծմանը, որի աշխատանքները շարունակվել են Գարեգին Ա Վեհափառի և ավելի լայն թափով՝ ներկայիս Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության շրջանում։
2009 և 2014 թթ․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովների (ԵՆԺ) ընթացքում հաստատվել են Ազգային-Եկեղեցական ժողովի (ԱԵԺ), Եկեղեցական-Ներկայացուցչական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի (ԳՀԽ) կանոնադրությունները, ինչպես նաև թեմական, ծխական կանոնադրությունների ուղենիշները։ Հաստատված և պատրաստի այս կանոնադրությունները գործածելի են մեր եկեղեցում, որոնց վերջնական վավերացումը պետք է կատարվի նաև ԱԵԺ-ի կողմից։
Ուստի Հայոց Եկեղեցին «կանոնադրություն չունի» անհարկի պնդումը ճշմարտության և իրականության հետ որևէ աղերս չունի։ Ավելին՝ Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ ստեղծված համապատասխան հանձնախմբերը շարունակում են այս ուղղությամբ աշխատանքները՝ վերջնական տեսքի բերելու ՀԱՍԵ Սահմանադրությունը, որի ընդունումը կդառնա իսկապես կարևոր և հանգրվանային իրադարձություն մեր եկեղեցու կյանքում։
Միևնույն ժամանակ ցավ ի սիրտ պետք է արձանագրենք, որ կանոնադրությունների մշակման հանձնախմբերի աշխատանքները խաթարված են, քանի որ նրանց ատենապետներն այժմ ապօրինաբար ազատազրկված են։
Ինչ վերաբերում է ԱԵԺ գումարմանը, հարկ ենք համարում ընդգծել, որ Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությունն է եղել և է՝ յոթ տարին մեկ գումարել ԱԵԺ՝ քննարկելու համար Հայոց Եկեղեցու առաջ ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, լուծումներ տալու առկա հարցերին և նախանշելու մեր եկեղեցու գործունեության առաջնահերթությունները։ Ցավոք, այն հետաձգվեց համավարակի և արցախյան պատերազմի պատճառներով։ Հուսով ենք, որ առաջիկային Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա ԱԵԺ, որը կպատասխանի և լուծումներ կտա առաջադրված խնդիրներին ու մտահոգություններին։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին
Տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» նախագծի երիտասարդական մրցույթի մրցանակաբաշխությունը։
13.12.2025
Բացահայտելով, որ Կարապետյանին ուղղակի պատանդ են պահում եւ ոչ մի այլընտրանք չեն քննարկում։
13.12.2025
Հրշեջ-փրկարարները կատարել են հովացման աշխատանքներ՝ կանխելով հրդեհի տարածումը դեպի հարակից գլանատակառներ
12.12.2025