11.12.2025

Միքայել Սրբազանի պաշտպանների և դատախազի բողոքները կքննվեն դեկտեմբերի 15-ին

Միքայել Սրբազանի պաշտպանների և դատախազի բողոքները կքննվեն դեկտեմբերի 15-ին: Այս մասին հայտնում է արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի պաշտպանական թիմը։


Վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ՝ Է.Մանասյան, Ն.Հովակիմյան և Վ.Մարգարյան) Միքայել Սրբազանի պաշտպանների և դատախազի վերաքննիչ բողոքները վարույթ է ընդունել: Դատական նիստը նշանակվել է 2025թ. դեկտեմբերի 15-ին (երկուշաբթի) ժամը 15:30-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի թիվ 2 դահլիճում: Դատական նիստը դռնբաց է:


 

Թեմայի այլ նորություններ