Թվայնացման գործընթացը Հայաստանում համարվում է առաջնահերթություն. Փաշինյան
Փաշինյանն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի Կոտկային
25.11.2025
««Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին» 2007 թվականի մայիսի 12-ի համաձայնագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» արձանագրությունն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 25-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:
Զեկուցողը նշել է, որ 2007 թվականին Հայաստանը, ի թիվս ԱՊՀ մասնակից այլ պետությունների, ստորագրել է ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր, որն այդուհետ արձանագրությամբ ենթարկվել է որոշակի փոփոխությունների: Փաստաթուղթը փոփոխություններով վավերացրել են մի շարք երկրներ, ուստի Հայաստանին եւս առաջարկվում է հաստատել արձանագրությունը՝ կից կանոնադրությամբ:
Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ հիմնական փոփոխությունները կատարվել են կանոնադրության 1-ին եւ 4-րդ բաժիններում, ինչպես նաեւ ավելացվել է նոր՝ 5-րդ բաժինը: Փոփոխություններն ուղղված են համաձայնագրի իրավաբանական ձեւակերպումներին, խորհրդի գործառույթների հստակեցմանը, կառուցակարգի բարելավմանը: Հստակեցվել են նաեւ քարտուղարության դերին եւ լիազորություններին վերաբերող դրույթները, սահմանվել է խորհրդի նիստերի կազմակերպման եւ ֆինանսավորման կարգը:
Արձանագրությունը ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանի Դաշնությունն ու Տաջիկստանը:
Զեկուցողը պատասխանել է հանձնաժողովի անդամների հարցերին:
Հարակից զեկուցող Ջուլիետա Ազարյանն առաջարկել է կողմ քվեարկել օրենքի նախագծին:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախաձեռնությանը: Առաջարկվել է այն ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում:
Փաշինյանն ընդունել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի Կոտկային
25.11.2025
Զարմանալի կլիներ եթե Աննա Վարդապետյանը ներկայանար ԱԺ ու փորձեր հիմնավորել, որ ՀՀ-ում քաղաքական հետապմդման ենթրակվողներ չկան։
25.11.2025
Ի՞նչ հարցեր են քննարկվել
25.11.2025