Փաշինյանը դրույթների մեջ չի խորանում, և սա նրա թույլ կողմն է. Նարեկ Կարապետյան
Փաշինյանը կանչել էր Ռոմանոս Պետրոսյանին
25.11.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ:
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Խորը կսկիծով տեղեկացա լեգենդար ֆուտբոլիստ, վաստակավոր մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ և ԽՍՀՄ քառակի չեմպիոն Նիկիտա Պավելի Սիմոնյանի մահվան մասին։
Լինելով ականավոր ֆուտբոլիստ և մարզիչ՝ նա իր անունը ոսկե տառերով գրեց հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։ Նրա ղեկավարությամբ էր, որ Երևանի «Արարատը» 1973 և 1975 թվականներին դարձավ չեմպիոն և ԽՍՀՄ կրկնակի գավաթակիր՝ անմոռանալի հպարտության զգացում պարգևելով բոլոր հայերին։
Իր երկարատև և հագեցած գործունեության համար Նիկիտա Սիմոնյանը նաև արժանացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության պետական պարգևների: Նրա նվաճումները, պրոֆեսիոնալիզմը և նվիրվածությունը ֆուտբոլին ծառայելու են որպես ոգեշնչման աղբյուր բազմաթիվ սերունդների համար։
Խնդրում եմ Ձեզ՝ հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ցավակցության և աջակցության խոսքեր փոխանցել Նիկիտա Սիմոնյանի ընտանիքին և մտերիմներին»,- նշված է հեռագրում:
Փաշինյանը կանչել էր Ռոմանոս Պետրոսյանին
25.11.2025
Արամ Սարգսյանը հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ:
25.11.2025
Ինչ հարցեր են քննարկվել:
25.11.2025